«Ման» Սիթիում» զղջում են Կոմպանիին փոխարինող չգնելու համար
16/03/2013 13:43
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին զղջում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի ղեկավարությունն ակտիվ քաղաքականություն չվարեց, ինչի պատճառով էլ այժմ տուժում է: Հիշեցնենք, որ «քաղաքայինների» առաջատար պաշտպան և ավագ Վենսան Կոմպանին արդեն որերորդ շաբաթն է վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել, իսկ նրան արժանի փոխարինող չկա:
«Մենք սխալ վարվեցինք` Կոմպանիին փոխարինող չգնելով: Երբ իմացանք նրա խնդիրների մասին, տրանսֆերային պատուհանի փակմանը մնացել էր 4 օր: Մենք չգնեցինք նոր ֆուտբոլիստի, քանի որ չէինք մտածում` Վենսանն այդքան երկար ժամանակ չի ապաքինվի:
Ինչևէ, նա արդեն սկսել է անհատական ծրագրով մարզվել և հույս ունենք` «Նյուքասլի» դեմ խաղին ապաքինված կլինի լիովին»,-ասել է Մանչինին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում