«Սպարտակ»- «Լոկոմոտիվ»` 0:0. Յուրա Մովսիսյանը խաղաց 66 րոպե (տեսանյութ)

«Սպարտակ»- «Լոկոմոտիվ»` 0:0.  Յուրա Մովսիսյանը խաղաց 66 րոպե (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալել էր մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում գտնվող «Լոկոմոտիվին»: Խաղից առաջ ֆուտբոլային փորձագետների մեծամասնության կարծիքով առաջնության լավագույն քառյակը եզրափակող «Սպարտակը» պետք է որ առավելության հասներ, սակայն այս խաղում գոլեր չգրանցվեցին և թիմերի վաստակեցին մեկական միավոր:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով նախորդ տուրում մոսկովյան ակումբի կազմում փայլուն խաղ ցուցադրեց` դառնալով հեթ-տրիկի հեղինակ, այսօր ևս մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց հանդիպման 66-րդ րոպեին: Մովսիսյանի փոխարեն խաղը շարունակեց Ուորիսը:

Հավելենք` այս տուրից հետո «Սպարտակը» միավորների թիվը հասցրեց 36-ի, իսկ «Լոկոմոտիվը»` 32-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում