«Իմպուլսը» հաղթեց «Ուլիսին», «Բանանցն» ու «Արարատը» ոչ-ոքի խաղացին

«Իմպուլսը» հաղթեց «Ուլիսին», «Բանանցն» ու «Արարատը» ոչ-ոքի խաղացին

Այսօր մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրը: Տուրի երկու հանդիպումներն արդեն ավարտվել են:
Արարատում «Իմպուլսը» 2:0 հաշվով առավելության հասավ «Ուլիսի» նկատմամբ: Դիլիջանցիների կազմում աչքի ընկան` 8-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը և 24-րդ րոպեին Ֆիլիպ Տիմովը:

Մյուս խաղում մրցում էին մրցաշարային աղյուսակի երկու հետնապահները` «Բանանցն» ու «Արարատը»: Այս խաղում գոլեր չգրանցվեցին, և թիմերը վաստակեցին մեկական միավոր:

Հավելենք` «Իմպուլսն» այժմ ունի 51, «Ուլիսը» 35, «Բանանցն» ու «Արարատը» 25-ական միավորներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում