Յուրա Մովսիսյան. Մրցակիցներս տեղեկացված են` ինչպիսի ֆուտբոլիստ եմ ես
Նմանատիպ
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, Ռուսաստանի առաջանության 21-րդ տուրի «Լոկոմոտիվի»(0:0) հետ կայացած հանդիպումից հետո խոսել է խաղից ստացած տպավորությունների մասին: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը խաղադաշտում էր մեկնարկային րոպեներից, սակայն 66-րդ րոպեին փոխարինվեց:
«Մեզ դիմակայում էր ամուր պաշտպանություն: Կարելի է միայն գովել «Լոկոմոտիվի» պաշտպաններին, որոնք հիանալի աշխատանք կատարեցին: Ընդհանուր առմամբ «Սպարտակը» վատ չխաղաց: Հանդիպումը հավասար ստացվեց` երկկողմանի հնարավորություններով: Եվ դա զարմանալի չէ, քանի որ «Լոկոմոտիվը» նույնպես պայքարում է բարձր տեղերի համար, իսկ նրանց մարզիչը համաշխարհային ճանաչումով մասնագետ է:
Ինչու՞ չխաղացի այնպես ինչպես «Թերեքի» հետ խաղում: Ես վաղուց եմ հանդես գալիս Ռուսաստանի առաջնությունում, այդ պատճառով վստահ եմ, որ մեր մրցակիցները տեղեկացված են, թե ես ինչպիսի ֆուտբոլիստ եմ: Նրանք ինձ ուշադիր հսկում էին, և այսօր «Լոկոմոտիվի» պաշտպանները շատ լավ խաղացին: Չեմ կարող ասել, որ ես ընդհանրապես գոլային պահ չունեցա, բայց գնդակն ընդունելուն պես լուրջ դիմադրություն էի ստանում մրցակցի պաշտպաններից»,- Մովսիսյանի խոսքերը մեջբերել է championat.com-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում