Արմեն Գյուլբուդաղյանց. Երիտասարդ ենք, երևի կայություն է պահանջվում
Նմանատիպ
«Ուլիսի» հանդեպ տոնած հաղթանակից հետո «Իմպուլսի» գլխավոր մարզիչը խոսել է խաղից ստացած տպավորությունների մասին.
«Գավաթի խաղում պարտությունից հետո էր, հոգեբանորեն դժվար էր, բայց տղաները հավաքվեցին և բնավորություն ցույց տվեցին: Այն խաղերին էլ, խաղ կար, պահեր ստեղծում ենք, բայց գոլերը չկան: Դա նշանակում է, որ ճիշտ ճանապարհին ենք: Եթե խաղ կա, ուրեմն միավորներն էլ կլինեն: Այսօր խաղը ստացվեց հատկապես առաջին կեսում: Երկրորդ կեսում քամին մեզ հակառակ էր, «Ուլիսը» մեծ ճնշում գործադրեց, բայց գոլային պահեր չունեցավ:
«Փյունիկի» խաղի հաջորդ օրն էլ, երբ թիմով հավաքվել էինք ու խոսում էինք, հիշեցինք, որ այն ժամանակ էլ երեք ոչ-ոքի և երեք պարտություն եղավ, որից հետո հաղթեցինք «Շիրակին», որն այդ ժամանակ շատ լավ էր խաղում: Չգիտեմ, երիտասարդ ենք, երևի կայություն է պահանջվում: Հաղթելուն էլ պետք է սովորել: Գոռ Էլյազյանի հետ մեծ հույսեր ենք կապում և հավատում ենք, որ նա մեծ ֆուտբոլ է խաղալու: Սակայն նա շատ պատվախնդիր տղա է և ծանր է տանում այս պարտությունները: Իր խաղից ոչ թե դժգոհ ենք, այլ նրան հանգիստ տվեցինք հոգեբանական: Տիգրանի խաղից այսօր շատ գոհ եմ: Նրա դարպասի մոտ քիչ պահեր եղան, բայց եղած պահերում նա վստահ խաղաց»,-մարզչի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում