Բենայունը կարող է երրորդ անգամ հայտնվել «Վեսթ Հեմում»
16/03/2013 23:38
Նմանատիպ
«Չելսիի» կիսապաշտպան Յոսի Բենայունը առաջիկա ամռանը իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ կարող է հայտնվել «Վեսթ Հեմում»:
Այս մրցաշրջանի ավարտից հետո կավարտվի 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ: Արդեն հիմա պարզ է, որ դրա երկարաձգման համար ոչ մի նախադրյալ չկա:
-Մեր հնարավոր գնումների ցանկում շատ անուններ կան, սակայն մենք չենք կարող գնել այդ բոլոր ֆուտբոլիստներին, քանի որ պետք է բավարար միջոցներ ունենանք: Ինչ վերաբերում է Բենայունին, ապա նա կա մեր ցանկալի տրանսֆերների ցանկում, սակայն եկեք սպասենք. երբ ժամանակը գա, ամեն ինչ պարզ կլինի,- ասել է Էլարդայսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում