«Արսենալը» ցանկանում է գնել Նկուլոյին

«Արսենալը» ցանկանում է գնել Նկուլոյին

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Մարսելի» պաշտպանին: Այս մասին հաղորդում է բրիտանական մամուլը: Անձամբ Նիկոլա Նկուլոն այս առիթով ասել է.

«Դրանք ընդամենը խոսակցություններ են. կոնկրետ ոչինչ դեռ չկա: Ինձ «Արսենալը» դուր է գալիս, չէ՞ որ ես լավ ֆուտբոլի երկրպագու եմ, իսկ լոնդոնյան ակումբը հիանալի խաղ է ցուցադրում: Իմ ապագայի մասին ավելի հստակ կխոսենք ամռանը»:

Հավելենք` Նկուլոյի ծառայություններով հետաքրքրված է նաև կատալոնական «Բարսելոնան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում