Բալոտելլի. Հուսով եմ` կդառնամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

Բալոտելլի. Հուսով եմ` կդառնամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

Բալոտելլի. Հուսով եմ’ կդառնամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին հայտարարել է, որ լրագրողները իր մասին շատ հաճախ են կեղծ պատմություններ հորինել:

-Որոշ մարդիկ պարզապես չգիտեն, թե ինչպես գումար վաստակեն ու այդ իսկ պատճառով դա փորձում են անել շնորհիվ մյուսների: Կարծում եմ’ դա արդար չէ: Ինձ հետ կապված բազում սուտ պատմություններ են հորինվել, սակայն դրանց միայն 0.01%-ն է համապատասխանում իրականությանը:

Ո՞ւմ ես կընտրեի Մոուրինյոյի ու Մանչինիի միջև. որպես մարդ’ Մանչինիին, որպես մարզիչ’ Մոուրինյոյին: Ես շատ եմ քննադատել պորտուգալացուն, սակայն մենք նաև շատ հաճելի պահեր ենք ունեցել, որոնց մասին հիշելիս կարող ենք ծիծաղել:

Կդառնա՞մ ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստը. հուսով եմ, որ դա տեղի կունենա: Բայց ես դեռ շատ հարցերում պետք է ավելացնեմ,- Բալոտելլիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում