Պեպե. Հպարտ եմ, որ «Ռեալի» մարզաշապիկն եմ կրում

Պեպե.  Հպարտ եմ, որ «Ռեալի» մարզաշապիկն եմ կրում

«Ռեալի» պաշտպան Պեպեն խոսել է «Մալյորկայի» հետ խաղի տպավորություններից (5:2).

-Խաղը թույլ սկսեցինք: Մրցակիցը երկու հարմար պահ ունեցավ, բայց երկուսն էլ արդյունավետ օգտագործեց: Երկրորդ խաղակեսում սակայն մենք սկսեցինք լավ խաղալ, գոլային պահեր ստեղծել:

Մարզիչն ինձ կիսապաշտպանի դիրքում օգտագործեց, նշանակում է`այնտեղ էր հարկավոր օգնությունս: Հպարտ եմ, որ «Ռեալի» մարզաշապիկն եմ կրում: Մենք ամբողջությամբ նվիրվում ենք ակումբի աշխատանքին: 

Թիմն աշխատում է, որ լավացնի խաղը ստանդարտների ժամանակ իր դարպասի մոտ: Ամբողջ մրցաշրջանում տուժում ենք դրանից, պետք է ուշադիր լինել: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում