«Ռեալի» նպատակը երկրորդ տեղ զբաղեցնելն է

«Ռեալի» նպատակը երկրորդ տեղ զբաղեցնելն է

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան «Մանլյորկայի» նկատմամբ 5:2 հաշվով տոնած հաղթանակից հետո ասել է.

«Առաջին խաղակեսում մենք մի շարք սխալներ թույլ տվեցինք, սակայն ընդմիջումից հետո ախատեցինք ուղղել դրանք: Գոլերը մենք բաց թողեցինք կենտրոնացված չլինելու պատճառով, պետք աշխատել այդ ուղղությամբ:

Կարծում եմ` առաջնությունում մենք պետք է պայքարենք երկրորդ տեղի համար. այդպիսին պետք է լինի մեր նպատակը»,-Կարանկայի խոսքերն է մեջբերել AS-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում