Հայնկեսը ակնարկել է, որ չի պատրաստվում ավարտել մարզչական կարիերան
17/03/2013 15:56
Նմանատիպ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը ակնարկել է, որ դեռ չի որոշել, թե այս մրցաշրջանի ավարտից հետո կավարտի արդյոք իր մարզչական կարիերան:
Այն բանից հետո, երբ հայտարարվեց Պեպ Գվարդիոլայի’ հաջորդ տարվանից մյունխենյան ակումբը գլխավորելու մասին, տեղեկացվեց, որ 68-ամյա մասնագետը պատրաստվում է ավարտել իր մարզչական գործունեությունը, սակայն Հայնկեսը նշել է, որ նա դեռ կարող է ինչ-որ բան առաջարկել:
-Երբ ես հիշում եմ, որ Գերմանիայի նախկին կանցլեր Կոնրադ Ադենաուրեն 71 տարեկան է, իսկ նոր Պապը’ 76, հասկանում եմ, որ 68 տարեկան հասակում ես դեռ կարող եմ աշխատել: Իմ ապագան ավելի կոնկրետ պարզ կլինի մրցաշրջանի ավարտից հետո,- ասել է Հայնկեսը;
Հետևեք մեզ նաև Telegram-ում