Ռոբերտո Կառլոս. Շնորհավորում եմ դաղստանցիներին նոր մարզադաշտի կապակցությամբ (տեսանյութ)

Ռոբերտո Կառլոս. Շնորհավորում եմ դաղստանցիներին նոր մարզադաշտի կապակցությամբ (տեսանյութ)

Նոր «Անժի-Արենայում» մախաչկալյան ակումբի անցկացրած առաջին հանդիպումից առաջ իր մտքերով է կիսվել ակումբի տնօրեն Ռոբերտո Կառլոսը:

-Մեզ սպասում է առաջին հանդիպումը այս ժամանակակից մարզադաշտում, որը հիանալի խոտածածկ ունի: Ուղղակի կարող եմ շնորհավորել բոլոր դաղստանցիներին նոր մարզադաշտի կապակցությամբ:

Պետք է մեր երախտագիտությունը հայտնենք ու շնորհավորենք նաև բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են շինարարական գործընթացին: Հուսով եմ, որ նրանք նույնպես կայցելեն այս մարզադաշտ ու կհետևեն «Անժիի» հանդիպումներին,- ասել է բրազիլացի լեգենդար պաշտպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում