Կասորլա. «Բավարիայի» հետ հանդիպումը պետք է օրինակ լինի մեզ համար
Նմանատիպ
«Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կասորլան կարծում է, որ իր թիմը միշտ պետք է խաղա այնպես, ինչպես Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Բավարիայի» հետ պատասխան խաղում:
Առաջին խաղում սեփական հարկի տակ 1-3 հաշվով զիջելով գերմանական ակումբին’ «կանոնիերները» «Ալյանս Արենայում» բավական հաջող ֆուտբոլ ցուցադրեցին ու մրցակցին պարտության մատնեցին 2-0 հաշվով: Սակայն դա բավական չէր, քանի որ Արսեն Վենգերի սաները լքեցին մրցասպարեզը:
-Ամենադրական բանը, որ մենք կարող ենք դասեր քաղել այդ մրցավեճից, դա այն է, որ կարողացանք հաջող ֆուտբոլ ցուցադրել Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից մեկի դեմ ու հաղթել նրանց իրենց իսկ հարկի տակ: Մենք պետք է այդ հանդիպումը հիմք դարձնենք ապագայի համար ու մշտապես խաղանք այնպես, ինչպես բավարացիների հետ խաղում,- իսպանացուն մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում