«Ման. Յունայթեդն» ամռանը կպայքարի «Շախտյորի» կիսապաշտպանի համար

«Ման. Յունայթեդն» ամռանը կպայքարի «Շախտյորի» կիսապաշտպանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» նորից իր հայացքը ուղղել է «Շախտյորի» բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստայի կողմը:

2010 թվականին դոնեցկյան թիմ տեղափոխվելուց հետո նա իրեն ամենալավ կողմերով է դրսևորում ու օգնել է «հանքափորներին» այդ ընթացքում երեք անգամ անընդմեջ հռչակվել Ուկրաինայի չեմպիոն:

Կոստայով մանկունյական ակումբը հետաքրքրվում էր դեռ մինչև նրա’ Ուկրաինա տեղափոխվելը, իսկ այս մրցաշրջանի մեկնարկից առաջ այդ խոսակցությունները նորից սկսեցին շրջանառվել:

TuttoMercato-ի տեղեկություններով, «կարմիր սատանաները» ամռանը գործնական քայլերի կանցնեն ու բրազիլացու համար կառաջարկեն 20 մլն. ֆունտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում