Հումորային բլից հարցազրույց Տիգրան Պետրոսյանի հետ

Հումորային բլից հարցազրույց Տիգրան Պետրոսյանի հետ

Բլից անկյան հյուրը շախմատի Հայաստանի հավաքականի խաղացող, Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն է: Նրա հետ մեր բլից հարցազրույցը ստացվեց բավականին հումորային:

– Ամենաշատն ինչի՞ց եք վախենում:
-Էպիլացիայից:

-Սիրած ուտեստը:
-Կապիկի ուղեղ:

-Սիրած ֆիլմը և երգը:
-«Դժվար ապրուստն» ու այդ ֆիլմի սաունդթերքը:

– Շախմատիստ, ում հետ ցանկանում եք մրցել:
-Ամեն օր ինքս ինձ հետ մրցում եմ, բավական է:

-Իր, որ միշտ Ձեզ հետ է:
-Անձնագիր:

-Ամենասիրելի նվերը:
-Այն, որ սիրով է նվիրված:

-Ձեզ հիասթափեցնում է…
-Անիմաստ և անտրամաբանական խոսակցությունը:

– Սիրելի զբաղմունքը:
-Սիրում եմ գիշերով զբոսնել անձրևի տակ:

Ձեզ ոգեշնչում է…
-Մեքենայով բարձր արագությամբ սլանալը’ սիրած երաժշտությունը լսելով:

– Երջանկության համար պատրաստ եք….
-Ամեն հնարավոր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում