Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը` միանձյա առաջատար
Նմանատիպ
Լոնդոնում շարունակվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հավակնորդների մրցաշարը: Նախորդ երկու տուրերում գրոսմայստեր Լևոն Արոնյանը մեկ ոչ-ոքի էր խաղացել, մեկ հաղթանակ տոնել և վաստակած 1.5 միավորով ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ կիսում է 1-2-րդ հորիզոնականները:
Այսօր հայ շախմատիստի մրցակիցը Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկն էր: Արոնյանին հաջողվեց սև խաղաքարերով ամբողջ պարտիայի ընթացքում առավելություն ունենալ և 35-րդ քայլին հաղթանակ տոնել: Այժմ հայ գրոսմայստերն իր օգտին ունի 2.5 միավոր: Նշենք նաև, որ Արոնյանի մրցակից Թեյմուր Ռաջաբովը սևերով պարտություն կրեց ռուս Պյոտր Սվիդլերից, ինչի շնորհիվ Լևոնը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը:
Երկրորդ հորիզոնականը վաստակած 2-ական միավորով կիսում են Պյոտր Սվիդլերն ու աշխարհի ուժեղագույն շախմատիստ նորվեգացի Մագնուս Կարլսենը, ով պարտության մատնեց իսրայելցի Բորիս Գելֆանդին: Վլադիմիր Կրամնիկն ու Ալեքսանդր Գրիշչուկը ոչ-ոքի խաղացին և վաստակած 1.5-ական միավորով Թեյմուր Ռաջաբովի հետ կիսում են 4-6-րդ տեղերը: Իսկ Բորիս Գելֆանդն ու Վասիլի Իվանչուկը կեսական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը
Հավելենք, որ Իվանչուկ-Արոնյան պարտիան ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել ենք ԱՅՍՏԵՂ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում