«ՊՍԺ»-ն ցանկանում է ձեռք բերել Նասրիին

«ՊՍԺ»-ն ցանկանում է ձեռք բերել Նասրիին

Սամիր Նասրին, հնարավոր է, վերադառնա հայրենիք: Նրա ծառայություններով հետաքրքրված է փարիզյան «ՊՍԺ»-ն: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» գնել էր ֆրանսիացուն «Արսենալից»` 2011 թվականին 24 մլն ֆունտով:

Այսօր, 25-ամյա ֆուտբոլիստը չի վայելում Ռոբերտո Մանչինիի վստահությունը և մեկնարկային կազմում մշտական տեղ չունի: Անգլիական մամուլը գրում է, որ «ՊՍԺ»-ի ղեկավարությունն արդեն սկսել է բանակցություններն ինչպես «քաղաքայինների» ղեկավարության, այնպես էլ Նասրիի հոր` Աբդելհամիդի հետ:

Հավելենք` Սամիր Նասրիի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2015 թվականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում