Տոտտին երկրորդն է Ա Սերիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում

Տոտտին երկրորդն է Ա Սերիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում

«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին մաքուր երկրորդ տեղ է դուրս եկել Ա Սերիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում: Գոլը, որն ֆուտբոլիստը հեղինակեց երեկ կայացած «Պարմայի» հետ հանդիպման 70-րդ րոպեին, 226-րդը դարձավ հռոմեական ակումբի կենդանի լեգենդի համար: Այս ցուցանիշով նա առաջ անցավ «Միլանի» ու «Ռոմայի» շվեդ նախկին ռմբարկու Գունար Նորդալից:

Ա Սերիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն արդեն երկար ժամանակ համարվում է Սիլվիո Պիոլան, ով աչքի է ընկել 274 անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում