Սուբիսարետա. Վիլանովան շուտով կվերադառնա

Սուբիսարետա. Վիլանովան շուտով կվերադառնա

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան մոտ ժամանակներս Իսպանիա կվերադառնա Նյու-Յորքից, որտեղ բուժվում էր քաղցկեղից:

-Տիտոն մոտ է վերադառնալուն, դա պարզապես հրաշալի նորություն է; Ակնհայտ է, որ նա այլևս որևէ գործ չունի Նյու-Յորքում: Նա անձամբ կորոշի, թե երբ է պատրաստ վերադառնալ,- Սուբիսարետային մեջբերում է Canal+-ը:

Հիշեցնենք, որ կատալոնացիների մարզիչը հիվանդության պատճառով բաց է թողել 2013 թվականի առայժմ բոլոր հանդիպումները, իսկ այդ ընթացքում թիմը ղեկավարել է նրա օգնական Ժորդի Ռոուրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում