«Բավարիան» չի պատրաստվում վաճառել Ռոբենին
18/03/2013 14:46
Նմանատիպ
Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը հայտնել է, որ ակումբը այս մրցաշրջանի ավարտից հետո չի պատրաստվում բաց թողնել հոլանդացի կիսապաշտպան Արիեն Ռոբենին, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:
-Մեր ակումբում նույնիսկ չեն մտածում այդ մասին: Ռոբենին վաճառելը «Բավարիայի» պլանների մեջ չի մտնում: Նա ապագայում էլ կարող է կարևոր դեր խաղալ թիմում,- ասել է Հյոնեսը:
Հիշեցնենք, որ մյունխենցիների նախկին մարզիչ Օտմար Հիցֆելդը նշել էր, որ ակումբի ապագա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է հոլանդացի ֆուտբոլիստին դռան կողմը ցույց տալ: Իր տեսակետը Հիցֆելդը հիմնավորել էր նրանով, որ Ռոբենը չի մտնում իսպանացի մասնագետի խաղային ծրագրի մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում