Դրոգբա. «Մարսելը» միշտ կմնա իմ սիրտում

Դրոգբա. «Մարսելը» միշտ կմնա իմ սիրտում

«Գալաթասարայի» հարձակվողը հույս է հայտնել, որ դեռ հնարավորություն կունենա խաղալու իր նախկին թիմում` «Մարսելում»: Հիշեցնենք, որ Դրոգբան տեղափոխվեց Ստամբուլ «Շանհայ Շենհուայից»` ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն մինչ այդ առաջարկություն կար նաև «Մարսելից»: 

«Ֆինանսապես այդ գործարքը հնարավոր չէր, քանի որ երբ գործն այդպիսի հարցերին է հասնում, բոլորը պետք է համաձայնության գան: Հիմա շատերն են հիշում իմ խոսքերը, երբ Չինաստան տեղափոխվելուց առաջ ասացի` կվերադառնամ «Մարսել»:

Հնարավոր է` մի գեղեցիկ օր դա տեղի ունենա: Ֆրանսիական ակումբը միշտ կմնա իմ սրտում»,-ասել է Դրոգբան Canal+-ի հետ զրույցում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում