Կակա. Ամեն ինչ աստիճանաբար կարգվորվում է
18/03/2013 22:50
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը հրավեր է ստացել Բրազիլիայի հավաքականից` մասնակցելու Իտալիայի ընտրանու դեմ հանդիպմանը: Այս առիթով Կական ասել է.
«Այս մասին խոսել եմ Սկոլարիի հետ, շատ ուրախ եմ, որ կրկին կկրեմ հավաքականի մարզաշապիկը և կխաղամ Լուիշ Ֆելիպե Սկոլարիի ղեկավարությամբ:
Վերջին շրջանում իմ գործերը լավ են ընթանում. ամեն բան աստիճանաբար կարգավորվում է: Հաճախ եմ խաղում «Ռեալում», հիմա էլ հավաքական են հրավիրել: Հույս ունեմ` կկարողանամ տպավորել մարզչին իմ խաղով և կդիտարկվեն որպես 2014 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում