Պրանդելի. Տոտտին շարունակում է խաղալ երիտասարդի նման
18/03/2013 23:50
Նմանատիպ
«Ռոմայի» 36-ամյա հարձակվող և ավագ Ֆրանչեսկո Տոտտին, ով այս պահի դրությամբ Իտալիայի առաջնության պատմության մեջ երկրորդ լավագույն ռմբարկուն է, հնարավորություն ունի մասնակցելու աշխարհի 2014 թվականի առաջնությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին:
«Ինչպես արդեն ասել եմ, այժմ ես հետևում եմ 20 ֆուտբոլիստների, որպեսզի տեսնեմ` ինչի են նրանք ընդունակ: Սակայն Տոտտին այլ է: Մենք պարտավոր ենք հույս կապել նրա հետ, քանի դեռ նա խաղում է: Նա շարունակում է խաղալ երիտասարդի պես: Եթե մենք դուրս գանք աշխարհի առաջնության նախըտրական փուլից, ապա ես կդիտարկեմ` Տոտտիին հավաքական հրավիրելու տարբերակը»,-ասել է Պրանդելին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում