«ՊՍԺ»-ն սպասում է Վենգերի պատասխանին
19/03/2013 00:28
Նմանատիպ
Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ փարիզյան «ՊՍԺ»-ի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում է տեսնել Արսեն Վենգերին: Տեղեկություններ կան, որ ակումբն արդեն դիմել է «Արսենալի» ներկայիս մարզչին և սպասում է նրա պատասխանին:
Հավելենք` «զինագործների» հետ Վենգերի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2014 թվականի ամառը: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ Վենգերի` «Արսենալից» հեռանալու մասին առաջին անգամը չէ որ խոսվում է, իսկ ֆրանսիացի մասնագետը շարունակում է մնալ իր պաշտոնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում