Ռոսիցկին ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ
19/03/2013 10:15
Նմանատիպ
«Արսենալի» կիսապաշտպանը, որ ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 9 խաղ է անցկացրել, խոստովանել է` ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ:
«Եթե անկեղծ, ապա ցանկանում եմ ավելի շատ խաղալ: Ինձ լավ եմ զգում, ֆիզիկական վիճակս այնպիսին է, ինչպիսին էր նախորդ մրցաշրջաններում, երբ ես մշտապես խաղում էի: Երբ մարզիչն ընտրի ինձ, կկատարեմ նրա հանձնարարությունը և ամաչելու ոչինչ չկա:
Հարգում եմ մարզչական որոշումները: Ինձ մնում է միայն լավ աշխատել մարզումների ժամանակ և սպասել հնարավորությանս: Թիմը որոշակի խնդիրներ ունի, այնպես որ հիմա դժգոհելու ժամանակը չէ: Ինձ համար ամենակարևորն այն է, որ «Արսենալը» Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորություն ստանա»,-ասել է Թոմաշ Ռոսիցկին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում