Շահին. Կլոպը ստիպում է ռիսկի դիմել
19/03/2013 11:00
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինը համոզված է, որ ժամանակի ընթացքում կկարողանա իր լավագույն խաղը ցուցադրել: Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում Շահինը դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ:
«Իմ խաղը հիմնված է ռիսկի վրա: Եվ մեր թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ոչ միայն դեմ չէ, այլև պահանջում է ռիսկի դիմել: Մարզչի կողմից նման վստահությունը խոսում է այն մասին, որ ես աստիճանաբար լավ եմ խաղում: Կարծում եմ` ինչ վերադարձել եմ «Բորուսսիա», քայլ առ քայլ զարգացում եմ ապրում»,-ասել է Շահինը:
Հավելենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», իսկ գերմանական ակումբում նա հանդես է գալիս վարձավճարով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում