Պերեսը կոչ է անում «Ռեալի» ֆուտբոլիստներին իրենց խաղով ճնշել «Բարսային»

Պերեսը կոչ է անում «Ռեալի» ֆուտբոլիստներին իրենց խաղով ճնշել «Բարսային»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կոչ է արել իր ֆուտբոլիստներին չհանձնվել և շարունակել պայքարն Իսպանիայի չեմպիոնի կոչման համար: Հիշեցնենք, որ «արքայական» ակումբն այս պահի դրությամբ  13 միավորով հետ է մնում կատալոնական ակումբից:

«Պետք է ճնշում գործադրել «Բարսելոնայի» վրա: Ինձ չի հետաքրքրում` մրցաշրջանի ավարտին որքան կլինի նրանց առավելությունը: Թող նրանք մեզանից առաջ լինեն 10 միավորով, սակայն անհրաժեշտ է մինչև վերջ պայքարել: Մենք ինքներս պետք է խաղանք չեմպիոնության համար: Պետք է նաև մտածել երկրպագուների մասին, ովքեր յուրաքանչյուր խաղին գալիս են մարզադաշտ թիմին աջակցելու»,-ասել է Ֆլորենտինո Պերեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում