Հունտելար. Աշխատում եմ, որպեսզի նորից օգուտ բերեմ «Շալկեին»

Հունտելար. Աշխատում եմ, որպեսզի նորից օգուտ բերեմ «Շալկեին»

«Շալկե-04»-ի հոլանդացի հարձակվող Կլասս-Յան Հունտելարը ցանկանում է ցույց տալ անցած մրցաշրջանի արդյունավետությունը:

-Մշտական քննադատությունը կարող է հանել հավասարակշռությունից, չնայած ես նույնպես հասկանում եմ, որ նախորդ մրցաշրջանում շատ ավելի օգտակար էի «Շալկե-04»-ին: Ես ամեն օր քրտնաջան աշխատում եմ նրա համար, որպեսզի վերադարձնեմ իմ նախկին արդյունավետությունը ու սկսեմ ավելի շատ գոլեր խփել: Լավ է, որ ակումբում ինձ վստահում են. այսպիսի պահերին աջակցությունը շատ կարևոր է,- Հունտելարին մեջբերում է Telegraaf.nl-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում