Օզիլ. Երազում եմ հաղթել Չեմպիոնների լիգան

Օզիլ. Երազում եմ հաղթել Չեմպիոնների լիգան

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլը անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Գալաթասարայի» հետ սպասվող հանդիպմանը:

-Մենք ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգան ավելի շատ, քան որևէ այլ ֆուտբոլային մրցաշար: Այնպես է ստացվել, որ «Ռեալն» այս մրցաշրջանում խաղադրույք է կատարել միայն եվրոգավաթի համար: Մենք բոլորս ցանկանում ենք մտածել միայն հաջողությունների մասին’ համակելով մեզ դրական տրամադրվածությամբ: Մոուրինյոն գիտի, թե ինչպես հասնել այս նպատակին. նա դրանում լավագույններից մեկն է աշխարհում,- ասել է Օզիլը Marca-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում