Գալիանի. «Միլանը» հետաքրքրված չէ Դոնադոնիով

Գալիանի. «Միլանը» հետաքրքրված չէ Դոնադոնիով

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին մեկնաբանել է այն խոսակցությունները, ըստ որոնց, «ռոսսոներին» հետաքրքրված է «Պարմայի» գլխավոր մարզիչ Դոնադոնիի ծառայություններով:

-«Միլանը» հետաքրքրված չէ Դոնադոնիով, մենք ունենք գլխավոր մարզիչ: Ալեգրին մեր կողմից վստահություն է ստացել այն ժամանակ, երբ թիմը անհաջող էր հանդես գալիս, իսկ հիմա այն երկրորդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում: Ու մենք այժմ էլ վստահում ենք Մասիմիլիանոյին: Ամեն դեպքում, առաջին հերթին պետք է դիմել «Պարմայի» ղեկավարությանը. նրանք անհանգստանալու պատճառ չունեն,- ասել է Գալիանին Tutto Mercato-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում