Շչեսնի. Չեմ պատրաստվում լքել «Արսենալը»
19/03/2013 14:07
Նմանատիպ
«Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հայտարարել է, որ երջանիկ է իր ակումբում ու չի պատրաստվում հեռանալ այնտեղից:
-Ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում, որպեսզի հեռանամ թիմից: Ես հավատում եմ ակումբի փիլիսոփայությանը ու նրան, որ «Արսենալը» նորից կսկսի տիտղոսներ նվաճել: Ես պարտական եմ այս ակումբին: Ես ուղղակի չեմ ցանկանում ուրիշ թիմ տեղափոխվել: Քանի դեռ ես ինձ այստեղ հիանալի եմ զգում, ինձ համար բացակայում է «ուրիշ տեղ» հասկացությունը, և ես պայմանագրով թիմի հետ կապված եմ մինչև 2015 թվականի հունիսը,- ասել է լեհ դարպասապահը:
Հիշեցնենք, որ շշուկներ են պտտվում, թե Արսեն Վենգերը ամռանը պատրաստվում է վաճառել Շչեսնիին: Այդպիսի լուրեր հայտնվեցին նրանից հետո, երբ վերջին երկու հանդիպումներում թիմի դարպասը պաշտպանեց Լուկաշ Ֆաբիանսկին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում