«Ման. Սիթին» 60 մլն. ֆունտ կառաջարկի Կավանիի համար
19/03/2013 14:55
Նմանատիպ
«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին համարվում է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը:
«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նոր հարձակվողի է փնտրում, իսկ այդ դերին հավակնում են «Նապոլիի» ու Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվողները’ համապատասխանաբար Կավանին ու Ռադամել Ֆալկաոն:
Իտալական ակումբը բաց կթողնի ուրուգվայցուն, եթե վերջինս անձամբ հեռանալու ցանկություն հայտնի: Ճիշտ է, նեապոլցիները սպասում են գրավիչ առաջարկի’ 60 մլն. ֆունտի տեսքով, իսկ «Սիթին» պատրաստ է այդքան վճարել:
-Պետք է պարզ լինի, որ վերջնական որոշումը կախված է Էդինսոնից: Նա գիտի, որ այստեղ իրեն հարգում ու սիրում են,- ասել է «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում