Կրույֆ. Չավին կարող է դառնալ «Բարսելոնայի» մարզիչը

Կրույֆ. Չավին կարող է դառնալ «Բարսելոնայի» մարզիչը

«Բարսելոնայի» լեգենդ Յոհան Կրույֆը կարծում է, որ թիմի ներկայիս կիսապաշտպան Չավին ունի բոլոր կարողությունները, որպեսզի ապագայում դառնա կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Սակայն հոլանդացին նաև ընդգծել է, որ Չավին այդ առումով պետք է շատ աշխատի իր վրա:

-Նա սիրում է ֆուտբոլը, սակայն, ինչպես բոլորը, սովորելու կարիք ունի: Մարզչի գործը շատ է տարբերվում ֆուտբոլիստի պարտականություններից: Սակայն եթե լավ ֆուտբոլիստ ես եղել, ապա արդեն մեծ առավելություն ունես: Նրա համար, որպեսզի թիմ մարզես, պետք է իմանալ, որ քեզ սպասում է թիմի հանդերձարանը,- ասել է Կրույֆը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում