Ռեյնա. «Բարսելոնան» մեծագույն ակումբ է, բայց ես երջանիկ եմ «Լիվերպուլում»
19/03/2013 15:37
Նմանատիպ
«Լիվերպուլի» 31-ամյա դարպասապահ Պեպե Ռեյնան մեկնաբանել է այն խոսակցությունները, թե մրցաշրջանի ավարտից հետո նա տեղափոխվելու է «Բարսելոնա»: Հիշեցնենք, որ ամռանը Վիկտոր Վալդեսը հրաժեշտ է տալու կատալոնական ակումբին:
-«Բարսելոնան» մեծագույն ակումբ է, բայց ես երջանիկ եմ «Լիվերպուլում»: Ինչ վերաբերում է Վալդեսի որոշմանը, ապա նա իմ ընկերն է, ու ես հարգում եմ նրա ցանկացած որոշումը: Նա ունի իր անձնական պատճառները, որոնց մասին ինձ չի պատմել,- ասել է Ռեյնան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում