Բուֆֆոնը դեմ չէ Տոտտիին տեսնել Իտալիայի հավաքականում
Նմանատիպ
Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» դարապասապահ Ջանլիուջի պատրաստակամ է Ֆրանչեսկո Տոտտիին կրկին տեսնել հավաքականում: Հիշեցնենք, որ իտալացիների գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին երեկ ասել էր, որ դիտարկում է «Ռոմայի» առաջատարի` աշխարհի 2014 թվականի առաջնությանը մասնակցելու տարբերակը:
«Մեզանից ոմանք համամիտ են Պրանդելլիի հետ: Ինձ համար Տոտտին միշտ կլինի հավաքականի ուղեկիցը: Եթե նա շարունակի նույն կերպ խաղալ, ապա կարծում եմ` մարզիչը հիմնավորումներ կունենա նրան հավաքական հրավիրելու համար:
2006 թվականի աշխարհի առաջնությունից հետո նա գերադասեց իր կարիերան նվիրել «Ռոմային», գուցե դա ճիշտ էր… Խնդրե՞լ եմ ես նրան վերադառնալ: Դրանք ընդամենը խոսակցություններ են: Երբ հանդիպում եմ Տոտտիի հետ, տարբեր թեմաներից ենք զրուցում. նա տեղյակ է` ինչ եմ ես մտածում այս ամենի վերաբերյալ»,-ասել է Բուֆֆոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում