Մխիթարյանը` Պետեր Չեխի դարպասը գրավելու մասին. Նման բաների ուշադրություն չեմ դարձնում
Նմանատիպ
Ավանի ֆուտբոլի ակադեմիայում անցկացրած բաց մարզումից հետո Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները պատասխանեցին լրագրողների հարցերին:
Մեր ընտրանու առաջատար ֆուտբոլիստներից Հենրիխ Մխիթարյանը հրաժարվեց առանձնացնել Չեխիայի հավաքականից որևէ ֆուտբոլիստի` անգամ Պետեր Չեխին, քանի որ, ըստ Մխիթարյանի, ֆուտբոլը թիմային խաղ է. հաղթանակ է տանում թիմը և ոչ թե առանձին ֆուտբոլիստը:
Մխիթարյանը նաև նշեց, որ ավելի լավ է մարզչին ուղղել այն հարցը, թե որ դիրքում է ինքը կխաղա ամսի 26-ին.
«Ես չեմ որոշում, թե որ դիրքում եմ խաղալու կամ խաղալու եմ արդյոք: Մարզիչն ինչ առաջադրանք տա, պետք է փորձեմ կատարել: Մարզավիճակի վերաբերյալ նույնպես մարզիչն ավելի լավ կասի»,-Մխիթարյանի խոսքերը մեջբերում է allSport.am-ի թղթակիցը:
Այն դիտարկմանը, որ նա իտալացիների դեմ խաղում բավականին գեղեցիկ գոլ խփեց Ջանլուիջի Բուֆֆոնի դարպասը. պատրաստվու՞մ է նույնը անել Չեխիայի հետ խաղում, ֆուտբոլիստը պատասխանեց, որ նման բաների ուշադրություն չի դարձնում.
«Չեմ մտածում` Իտալիային եմ գոլ խփում, թե Չեխիային: Կարևորը հավաքականը հաղթի: Չեխիայի հավաքականի խաղին հետևում եմ, քանի որ թիմակից ունեմ այնտեղ՝ Թոմաշ Հյուբշմանը: Նրա հետ խոսել ենք առաջիկա հանդիպումից»,-նշեց Հենրիխ Մխիթարյանը:
Հավելենք նաև` Հենրիխ Մխիթարյանն իր հավատարիմ երկրպագուներից Գագիկ Սմբատյանին ծննդյան օրվա կապացությամբ մարզահագուստ նվիրեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում