Էդգար Մալաքյան. Չեխիային հնարավոր է հաղթել համախմբածության շնորհիվ
19/03/2013 21:03
Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումից հետո լրագրողների հարցերին պատասխանեց նաև Էդգար Մալաքյանը: Ֆուտբոլիստը նշեց, որ չնայած կորուստներին, այնուամենայնիվ կարող ենք հաղթել մրցակցին` համախմբվածության շնորհիվ:
«Ճիշտ է կորուստներ ունենք, բայց Չեխիայի հավաքականին կարող ենք հաղթել` համախմբվածության ու ուժի շնորհիվ: Չեխիայի հավաքականը, իհարկե, թույլ չէ: Ունի Պետեր Չեխի պես դարպասապահ, բայց ցանկացած դարպասապահի էլ հնարավոր է գոլ խփել. մենք ունենք լավ հարձակվողներ»:
Խոսելով Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ առաջիկա հանդիպման մասին Մալաքյանն ասաց.
«Ես չեմ որոշում` ի՞նչ մրցակցի դեմ է պետք խաղալ, եթե մարզիչները որոշել են խաղալ երիտասարդական հավաքականի դեմ, ուրեմն այդպես է անհրաժեշտ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում