Ռեյնան, Չեխը, Վալդեսը և այլք` «Արսենալի» դիտակետում

Ռեյնան, Չեխը, Վալդեսը և այլք` «Արսենալի» դիտակետում

Արսեն Վենգերը ցանկանում է ամռանը նոր դարպասապահի ձեռք բերել: «Արսենալի» ցուցակում հայտնվել են մի շարք հայտնի դարապասապահներ. եթե «Բարսելոնայից» Վիկտոր Վալդեսի հավանական տեղափոխության մասին խոսում էին ավելի վաղ, ապա Պետեր Չեխի տարբերակը նոր է քննարկվում: «Չելսին» դեմ չէ վաճառել Չեխին, քանի որ նրան արժանի փոխարինող կա` Տիբո Կուրտուան, ով վերջին մրցաշրջանները վարձավճարով անցկացնում է Մադրիդի «Ատլետիկոյում»: 

Daily Mail-ը գրում է, որ «զինագործների» ցուցակում են հայտնվել նաև Միխել Բորմը, Ռենե Ադլերը, Ասմիր Բեգովիչը և Պեպե Ռեյնան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում