Մոուրինյո. Ես չեմ կարող Դրոգբայի մասին վատ արտահայտվել
Նմանատիպ
«Ռեալի» գլխավոր մարզիչը հայտարարել է, որ իսպանական մամուլում իր անունից հրապարակված տեղեկությունները, իբրև Դրոգբան այլևս լավ մարզավիճակում չէ, չեն համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ Դրոգբան, ով Ժոզեի նախկին սանն է, այժմ հանդես է գալիս Ստամբուլի «Գալաթասարայում», որի հետ մադրիդյան ակումբը մրցելու է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում:
«Ինձ անհանգստացնում է այն, ինչ գրել են մամուլում: Դրոգբան գիտի` ով եմ ես և ինչ են զգում նրա հանդեպ: Իսկ մարդիկ, եթե շատ են ցանկանում, կարող են մտածել, որ այդ հարցազրույց իրականում եղել է:
Չեմ կարող ասել, որ Դրոգբան իմ ամենասիրելի ֆուտբոլիստն է, բայց եթե ես ստիպված լինեի ընտրել մեկին, հնարավոր է տայի նրա անունը: Իսկ ինչ վերաբերում է նրա խաղային որակներին, ապա նա կարծես այս մոլորակից չլինի: Դժվար է պատկերացնել, որ ես երբևէ նրա հասցեին որևէ վատ բան կարող էի ասել»,-հայտարարել է Մոուրինյոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում