Հավակնորդների մրցաշար. Կարլսենը հավասարվեց Արոնյանին
20/03/2013 00:40
Նմանատիպ
Ավարտվեց Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրը: Արդեն տեղեկացրել ենք, որ Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ: Մյուս պարտիաներում գրանցվել են հետևյալ արդյունքները.
Ռադջաբով-Կրամնիկ, Գելֆանդ-Իվանչուկ զույգերը վաստակել են կեսական միավոր, իսկ Կարլսեն-Գրիշչուկ պարտիայում 37-րդ քայլում առավելության է հասել նորվեգացի շախնմատիստը:
Այս հաղթանակի շնորհիվ Մագնուս Կարլսենն այժմ ունի 3 միավոր և Լևոն Արոնյանի հետ կիսում է 1-2 տեղերը: Նրանց հաջորդում են.
Սվիդլեր- 2,5
Կրամնիկ – 2
Ռադջաբով – 2
Գրիշչուկ- 1,5
Գելֆանդ – 1
Իվանչուկ – 1
Հավելենք` 5-րդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի Կրամնիկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում