«Լիվերպուլը» և «Չելսին» կպայքարեն Կոենտրաուի համար

«Լիվերպուլը» և «Չելսին» կպայքարեն Կոենտրաուի համար

Պորտուգալացի պաշտպանը, ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի «Ռեալը»: Մադրիդյան ակումբի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ փորձել է օգտագործել Կոենտրաուի տրանսֆերը` որպես Էդիսոն Կավանիին կամ Ռադամել Ֆալկաոյին գնելու միջոց: Սակայն այդ տարբերակները այդպես էլ իրականություն չդարձան:

Այժմ բրիտանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ֆաբիուի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Չելսին»: «Կարմիրները» պատրաստ են պորտուգալացու համար վճարել մինչև 20 մլն ֆունտ:

Հավելենք` «Ռեալը» Կոենտրաուի տեղափոխության համար «Բենֆիկային» 2011 թվականին վճարել էր 30 մլն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում