Նոյերը համաձայն չէ «Բավարիայի» նախագահի քննադատության հետ
20/03/2013 13:39
Նմանատիպ
Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը պատասխանել է ակումբի նախագահ Ուլի Հյոնեսի քննադատությանը, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:
Հյոնեսը նշել էր, որ գոհ չէ թիմի վերջին ելույթներից’ որպես պատճառ նշելով ներքին առաջնությունում մոտակա հետապնդողից շատ առաջ լինելուց եկած հանգստությունը: Նախագահը դժգոհ էր մնացել նաև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Արսենալի» հետ պատասխան հանդիպումից:
-Այս մրցաշրջանում մեր թիմը երբեք չի հանգստացել: Մենք կարող էինք մեզ նման բան թույլ տալ, սակայն «Բավարիայի» բոլոր ֆուտբոլիստները փորձում են հաղթել յուրաքանչյուր խաղում,- ասել է Նոյերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում