Կասիլյասն ամբողջությամբ ապաքինվել է ու պատրաստ է խաղադաշտ դուրս գալ
20/03/2013 14:03
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն կարող է հույսեր կապել դարպասապահ Իկեր Կասիլյասի հետ, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: «Արքայական» ակումբի ավագն ամբողջությամբ հաղթահարել է վնասվածքն ու աշխատում է ողջ ծանրաբեռնվածությամբ:
Նա վերջին մարզման ժամանակ առանց անհարմարությունների մարզվել է իր գործընկերներ Դիեգո Լոպեսի ու Ադանի հետ: Պետք է նշել, որ շատ մասնագետներ կասկածում են Կասիլյասի’ հիմնական կազմ վերադառնալուն, քանի որ նրա բացակայության ընթացքում Լոպեսն իրեն հիանալի է դրսևորել ու բարձր գնահատականի արժանացել Մոուրինյոյի կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում