Յայա Տուրեն մոտ է «Ման. Սիթիից» հեռանալուն
Նմանատիպ
Իվուարցի կիսապաշտպան Յայա Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկը հայտնել է, որ իր հաճախորդը մրցաշրջանի վերջում, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»:
Ֆուտբոլիստի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ սպառվում է այս մրցաշրջանի ավարտից հետո: Այս մրցաշրջանի մեկնարկից առաջ Տուրեն ցանկություն էր հայտնել լքել թիմը, սակայն, ի վերջո, մնացել էր Ռոբերտո Մանչինիի ղեկավարած կոլեկտիվում: Նոր պայմանագրի շուրջ բանակցությունները ընթանում են արդեն վեց ամիս, ինչը ազդում է ինչպես գործակալի, այնպես էլ ֆուտբոլիստի նյարդերի վրա:
-Ես չեմ խոստանում, որ Յայան կմնա «Սիթիում»: Խնդիրը գումարը չէ, այլ մի քանի այլ պատճառներ: Յայան թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, սակայն նա համապատասխան վերաբերմունք չի զգում իր նկատմամբ: Միայն Մանչինին է իրապես հարգում նրան: Մենք այժմ կսպասենք շաբաթ օրվան: Եթե «Սիթիի» ղեկավարությունը պայմանագիր չառաջարկի, ապա Տուրեն բանակցություններ կսկսի այլ ակումբների հետ,- ասել է Սելյուկը The Sun-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում