Մոուրինյո. Բենիտեսը խնդրել էր հանել «Ինտերից» իմ լուսանկարները
Նմանատիպ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ իսպանացի մասնագետ Ռաֆա Բենիտեսը նախանձել է «Ինտերում» ունեցած իր հաջողություններին:
Բենիտեսը միլանյան թիմ եկավ անմիջապես այնտեղից պորտուգալացու հեռանալուց հետո: Մոուրինյոն թիմի հետ մեծ հաջողությունների էր հասել’ հաղթելով նույնիսկ Չեմպիոնների լիգայում: «Առանձնահատուկը» կարծում է, որ Բենիտեսը նախանձում էր իրեն, քանի որ այդպես էլ չէր կարողացել նույնն անել խաղացողների հետ:
-Նա փորձեց հեռացնել ինձ «Ինտերի» պատմության հիշողություններից: Բենիտեսը ակումբի ղեկավարությանը խնդրել էր հանել իմ բոլոր լուսանկարները: Ճիշտ է, երբ նա հեռացավ, նրանք բոլորը նորից վերադարձան իրենց տեղը:
Ես գիտեմ, որ ինձ համեմատում են այլ մասնագետների հետ: Ինչ վերաբերում է Վիլլաշ-Բոաշին, ապա ես նրա մեջ ինձ չեմ տեսնում: Նա լավն է այլ առումներով: Ես հետևում եմ նրա կարիերային: Ես գիտեմ, որ պորտուգալացի մարզիչների մոտ կա «Մոուրինյոյի ազդեցություն» հասկացությունը: Շատերը երազում են մարզիչ դառնալու մասին: Քսան տարի առաջ բոլորը մտածում էին ֆուտբոլիստի, այլ ոչ թե մարզչի կարիերայի մասին,- ասել է 50-ամյա մասնագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում