Խեդիրան կարող է բաց թողնել Ղազախստանի դեմ խաղը
20/03/2013 15:51
Նմանատիպ
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան կոճի վնասվածք է ստացել թիմի մարզման ժամանակ, որը նախապատրաստվում է Ղազախստանի դեմ ընտրական հանդիպմանը:
Վնասվածքի լրջության աստիճանն առայժմ հայտնի չէ: Մոտ ժամանակներս գերմանացին լրացուցիչ բուժզննում կանցնի, որից հետո կտրվի վերջնական ախտորոշում:
Հավանական է, որ «Ռեալի» ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չգա ուրբաթ օրը կայանալիք ղազախների հետ մրցավեճում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում