Հայտնի են դահուկավազքի Հայաստանի առաջնության չեմպիոնները

Հայտնի են դահուկավազքի Հայաստանի առաջնության չեմպիոնները

Ավարտվել է դահուկավազքի պատանիների Հայաստանի առաջնությունը, որը նվիրված էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90 ամյակին: Արդեն հայտնի են այս մարզաձևից հանրապետության պատանի չեմպիոնները:

Առաջնությունում լավագույն արդյունքները ցույց են տվել Գյումրիի ներկայացուցիչները: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական հայտարարությունից տեղեկանում ենք` տղաներից Հայաստանի չեմպիոն են դարձել 5կմ դասական ոճում Գոռ Գևորգյանը, 3կմ դասական և ազատ ոճերում՝ Արտակ Թորոսյանը և 5կմ ազատ ոճում՝ Սլավիկ Սիմոնյանը: 3կմ դասական և ազատ ոճերում աղջիկներից չեմպիոնական ոսկի է նվաճել Կատյա Գալստյանը, իսկ 3կմ տարածություններում (դասական և ազատ)՝ Աննա Մխիթարյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում