Մատա. Մեզ երկու եզրափակիչ խաղ է սպասվում

Մատա. Մեզ երկու եզրափակիչ խաղ է սպասվում

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Մատայի կարծիքով իր թիմին աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլում Ֆինլանդիայի և Ֆրանսիայի ընտրանինների հետ եզրափակչին հավասարարժեք խաղ է սպասվում:

«Գաղտնիք չէ, որ մեզ երկու եզրափակիչ է սպասվում` Ֆինլանդիայի և Ֆրանսիայի հետ: Ինչպես մեզ ասաց մարզիչը, այժմ չպետք է մտածենք Ֆրանսիայի մասին, չէ՞ որ ֆինլանդացիների հետ խաղն ավելի շուտ տեղի կունենա:

Ֆինլանդիան կարողանում է շատ լավ խաղալ հակագրոհելիս, և ավադույթի համաձայն երեք պաշտպաններ միաժամանակ հսկում են կենտրոնական կիսապաշտպանին»,-ասել է Մատան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում