Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյան ոչ-ոքի խաղաց Կրամնիկի հետ

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյան ոչ-ոքի խաղաց Կրամնիկի հետ

Լոնդոնում շարունակվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հավակնորդների մրցաշարը: 5-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկի հետ:

Պարտիան բավականին երկար տևեց, և Արոնյանը համառության շնորհիվ կարողացավ ոչ-ոքի խաղալ. կողմերը ավարտեցին խաղը 72-րդ քայլին: Այպիսով, հայ շախմատիստը 5-րդ տուրից հետո ունի 3.5 միավորով:

Նշենք, որ Վասիլի Իվանչուկ-Մագնուս Կարլսեն, Պյոտր Սվիդլեր-Բորիս Գերլֆանդ և Ալեքսանդր Գրիշչուկ-Թեյմուր Ռադջաբով պարտիաներնը ևս ավարտվել են ոչ-ոքի, ուստի մրացաշարային աղյուսակում փոփոխություններ տեղի չեն ունեցել. Լևոն Արոնյանը շարունակում է 1-2 հորիզոնականները կիսել Մագնուս Կարլսենի հետ:

Հավելենք` Լևոն Արոնյան-Վլադիմիր Կրամնիկ պարտիան ուղիղ հեռարձակվել է ԱՅՍՏԵՂ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում