Վերատտիի ֆինանսական պահանջները Իտալիայում չեն կարող կատարել
20/03/2013 20:17
Նմանատիպ
Մարկո Վերատտիի վերադարձը «ՊՍԺ»-ից Ա Սերիա տեղի չի ունենա ֆինանսկան խնդիրների պատճառով: Ֆուտբոլիստի գործակալ Դոնատո Դի Մապլին այս առիթով ասել է.
«Մարկոյի` Իտալիա վերադառնալու լուրերը պարզապես շշուկներ են: Վերատտին ցանկանում է մնալ «ՊՍԺ»-ում: Նա ցանկանում է լինել փարիզյան ակումբի մի մասը:
Ակումբում Մարկոյի ապագան կախված չէ Կարլո Անչելոտիից: Չափազանց բարդ կլինի նրան Իտալիա վերադարձնել. միայն մի քանի ակումբներ կարող են իրենց թույլ տալ գնելու Վերատտիին, և միայն առանձնահատուկները կկարողանան բավարարել նրա ֆինանսական պահանջները»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում